top of page
Asset 2-80 2.png
logo-ar_2_2x.png
Asset 8.png
სს.png

տես կարճ տեսանյութ

დასქროლ

Լսիր

00:00 / 06:06

Բաբին 7 տարեկան աղջիկ է: Նա շատ է սիրում քանդակել, երաժշտություն լսես, քայլել, չմուշկներով սահել եւ պատմ- վածքներ լսել: Բաբին չի տեսնում, նա կույր է։

1.

Asset-2.png
Asset-1_2x_edited.png
2-ok2.png

Մի օր, երբ Բաբին խաղում էր իր սիրելի տիկնիկով, ծնողներն ասացին, որ պետք է գնան բժշկի մոտ՝ հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ ստանալու:

2.

2-ok_edited.png

Բաբին առաջին անգամ լսեց այս տարօրինակ բառերը եւ հարցրեց.

​

– Ի՞նչէնշանակում«հաշմանդամությունունեցողանձ»:

​

– Հաշմանդամություն ունեցող անձն այն մարդն է, ով տարբ- երվում է մնացածից, օրինակ նրանով, որ չի կարողանում տեսնել, կամ քայլել, կամ դժվարանում է հիշել իրողությունները: Հաճախ նա դժվարությունների է հանդիպում տարբեր գործո- ղությունների՝ խաղալու, սովորելու, հագնվելու, լվացվելու ժամ- անակ: Երբեմն նաեւ շրջակա միջավայրն է դժվարություններ ստեղծում մարդու համար, – բացատրեց հայրիկը Բաբիին:

3.

3.png
Asset 16-100.jpg

Ինչպե՞ս կարող է շրջակա միջավայրը մարդու համար դժվարություններ ստեղծել, - հետաքրքրվեց Բաբին:

​

Շրջակա միջավայրը դժվարություններ է ստեղծում, այն դեպքում, երբ պուրակը, դպրոցը, փողոցը, շենքը բավականաչափ հարմարեցված չեն, որպեսզի մարդը կարողանա ազատ խաղալ, սովորել կամ տեղաշարժվել։ Օրինակ՝ մարդը, ով չի կարողանում քայլել, ինչպե՞ս պետք է հասնի հինգերորդ հարկ, եթե տունը վերելակ չունի։ Շատ դժվար կլինի, այդպես չէ՞։ Կամ եթե փողոցում ձայնային լուսացույց չկա, ինքդ էլ գիտես, թե կույրի համար որքան դժվար է ճանապարհն անվտանգ անցնելը։

​

Բաբին գլխով արեց՝ ի նշան համաձայնության։

4.

Asset 16-100.jpg
Asset 1.png
Asset 16-100.jpg
55.png
Asset 16-100.jpg

Նաեւ այլ մարդկանց վերաբերմունքն է երբեմն դժվարություններ ստեղծում, - խոսակցությանը միջամտեց մայրիկը: Օրինակ՝ ոմանք կարծում են, որ եթե մարդը տարբերվում է մյուսներից, նա չի կարող մյուսների հետ շփվել, կամ նրանց նման գործողություններ անել։

5.

Այսինքն,  քանի որ ես տարբերվում եմ եւ շրջակա միջավայրն էլ իմ կարիքներին հարմարեցված չէ, ուրեմն ես հաշմանդամություն ունեցող անձ եմ, - տխուր դեմքով հարցրեց Բաբին:


Ինչու՞ տխրեցիր: Մենք բոլորս էլ տարբեր ենք, բոլորն ունեն տարբեր կարողություններ եւ կարիքներ – քնքշորեն պատասխանեց մայրիկը:
Բաբին զարմացած հարցրեց մորը.

​

​Եթե առանց այն էլ բոլորս տարբեր ենք, ապա ի՞նչ կարիք կա հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ ստանալ: Ինչու՞ պետք է ինչ-որ մեկն այն ունենա, կամ ինչու՞ պետք է ունենամ ես:

6.

6.png

Քանի որ հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակն օգնում է մարդուն ստանալ իր համար անհրաժեշտ աջակցությունը: Ոմանք խոսքի եւ լեզվի թերապեւտի կամ ֆիզիկական թերապեւտի աջակցության կարիք ունեն: Ոմանք՝ գումարի, բժշկական կամ այլ լրացուցիչ կարիքների համար՝ կախված իրենց հաշմանդամության տեսակից։ Այ, օրինակ,
մեր հարեւան Դուդուն, քանի որ չի կարողանում քայլել, հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակն օգնել է նրան անվասայլակ ձեռք բերել։ Հաշմանդամության կարգավիճակը նշանակում է, որ անձը ուրիշներից տարբերվող, լրացուցիչ աջակցության կարիք ունի: Օրինակ, ինչպես որ քեզ շարժվելու համար անհրաժեշտ է սպիտակ ձեռնափայտ եւ շոշափողական սալահատակ դպրոցում, որը կարող ես զգալ հպումով եւ ինքնուրույն հասնել դասարան, - բացատրեց մայրը:

7.

7.png
Asset 2-80 2.png

Բաբին ուշադիր լսեց եւ ծնողների հետ համաձայնեց այցելել բժշկին։ Հետո նա դարձավ դեպի իր տիկնիկը եւ ասաց.

​

Հասկացա՞ր, թե ինչի համար էր անհրաժեշտ հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը։

8.

Asset 2-80 2.png
Asset 133.png
Asset 2-80 2.png

Հաջորդ օրը Բաբին եւ նրա ծնողները միասին գնացին բժշկի։ Բժիշկը հաճելի ձայնով կին էր։

​

Նա ողջունեց Բաբիին եւ ծնողներին, ստուգեց Բաբիի բժշկական փաստաթղթերը, որոնք ծնողներն իրենց հետ վերցրել էին։ Այնուհետեւ Բաբիին հարցեր տվեց իր առօրյաի մասին: Բժիշկը հետաքրքրվեց, թե ինչով է Բաբին սիրում զբաղվել, ինչ է նա սիրում, ինչն է հատկապես լավ ստացվում իր մոտ եւ ինչում է նրան օգնություն հարկավոր:

9.

Asset 2-80 2.png
9.png
Asset 2-80 2.png
10.png
Asset 2-80 2.png

Բաբին բժշկին պատմեց, որ իր սիրելի զբաղմունքը տիկնիկներով խաղալն է, դասընկերների հետ զվարճանալը եւ դպրոց գնալը։
Նա բժշկին ասաց նաեւ, որ նրան դպրոց երբեմն ուղեկցում է մայրը, երբեմն հայրը, իսկ երբեմն էլ դասարանից դասարան տեղափոխվելու ժամանակ համադասարանցին ու ուսուցիչն

են օգնում: Բաբին բժշկին ասաց, որ նա ցանկանում է շոշափողական սալահատակ ունենալ, որով կկարողանա ինքնուրույն դասարանից դասարան տեղաշարժվել:

10.

Asset 2-80 2.png

Ի՞նչեքկարծում, հաշմանդամությունունեցողանձի կարգավիճակն ինձ պե՞տք է, - հարցրեց Բաբին բժշկին: 

​

Պարզելու համար մենք պետք է հանդիպենք այլ մասնագետների՝ քո մասին ավելին իմանալու համար: Օրինակ, մենք պետք է իմանանք, թե ինչպե՞ս ես կարողանում հոգ տանել ինքդ քո մասին, հագնվել, լողանալ, սովորել եւ խաղալ: Որպեսզի կարողանաս ազատ զբաղվել այն ամենով, ինչ քեզ հետաքրքրում է, մենք պետք է իմանանք, թե ո՞ր դեպքերում
ես դժվարանում եւ ինչպիսի աջակցության կարիք ունես, - բացատրեց բժիշկը Բաբիին։

​

Բայց ինչո՞ւ ես այսքան տխուր, - հետաքրքրվեց բժիշկը, երբ նկատեց Բաբիի տխուր դեմքը։

​

Եթե ես հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ ունենամ, եւ իմ դասարանում ոչ ոք դա չունենա, ինձ կծաղրե՞ն, - շշնջաց Բաբին:

​

Իհարկեոչ,Բաբի,մենքբոլորստարբերենք,եսակնոցեմ

կրում, ոմանք անվասայլակով են տեղաշարժվում, ոմանք խոսում են ժեստերի լեզվով եւ մենք հարգում ենք միմյանց տարբերությունները: Եկեք, որպեսզի այս ամենը բացատրենք երեխաներին, բոլորս միասին հետաքրքիր մի բան մտածենք, - ասաց բժիշկն ու դիմեց ծնողներին։

11.

Asset 2-80 2.png
11.png
Asset 2-80 2.png

 «Մտածենք», - արագ համաձայնեցին ծնողները:

​

Դե մտածենք,- ուրախացավ Բաբին ու դեմքին ժպիտ հայտնվեց։ Միգուցե իմ դասընկերներից որեւէ մեկը նույնպես լրացուցիչ աջակցության կարիք ունենա եւ այսուհետ կիմանա, թե ինչպես ստանալ այն: Մենք բոլորս ունենք տարբեր կարողություններ եւ կարիքներ, իսկ դա նշանակում է, որ ոչ թե միայն ես, այլ մենք բոլորս ենք տարբեր։

12.png

12.

Asset 2-80 2.png
cover_ar.png

բեռնել գիրքը

bottom of page